National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.07.2021
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը հանձնաժողովում ստացան դրական եզրակացություն
1 / 13

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 1-ի արտահերթ նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան ««Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը եւ ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Տարածքային կառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացումների ու փոփոխությունների նպատակն է բարձրացնել մարզպետների եւ մարզպետների աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը` սահմանելով վերջիններիս հաշվետվողականությունը նաեւ վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին: Համահեղինակ Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ստացվել:

Պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Արտակ Մանուկյանը տեղեկացրեց, որ եւս երկու պատգամավոր` Սիսակ Գաբրիելյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը, ցանկություն են հայտնել դառնալ օրինագծի համահեղինակ: Առաջարկվող փոփոխությունները միտված են բազմաբնակարան շենքի բնակիչների իրավունքները իրացնելու հստակեցմանը: Իրավակարգավորումը նաեւ կապահովի կանխատեսելիություն ներդրումային նախագծերի իրականացման գործընթացներում: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am